Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Ստեփանակերտը գիշերը, առավոտյան հրթիռակոծվել և ռմբակոծվել է

    Ստեփանակերտը գիշերը, առավոտյան հրթիռակոծվել և ռմբակոծվել է

    29.10.2020| 12:54
    Ստեփանակերտում այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում կրկին միացան օդային տագնապի ազդանշանները` տևեց 10 րոպե: Քաղաքը կրկին ադրբեջանական թիրախում էր: Նախնական տվյալով՝ թաղամասերից մեկում է ընկել ռումբը, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երկու տուժած կա:
  • ԵՄ-ն անընդունելի է համարում հրադադարի խախտումները Ղարաբաղում

    ԵՄ-ն անընդունելի է համարում հրադադարի խախտումները Ղարաբաղում

    29.10.2020| 12:52
    ԵՄ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև հրադադարի երեք համաձայնությունների տապալումը՝ ԵՄ հայտարարությունը տեղադրված է կայքէջում:
  • Մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը

    Մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը

    28.10.2020| 21:31
    73 տարեկանում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
  • Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը

    Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը

    28.10.2020| 21:30
    Մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջին օրերին նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից։
  • Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորվել է

    Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորվել է

    28.10.2020| 21:29
    Առաջնագծի հոգեւորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորվել է ։ Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։
  • Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում հարձակման մեջ

    Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում հարձակման մեջ

    28.10.2020| 21:28
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, Սիրիայի Իդլիբ նահանգում հարձակվել է ընդդիմության ուսումնական ճամբարի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռուսաստանի հարձակումը Իդլիբի շրջանում տեղակայված ընդդիմության ուսումնական ճամբարի վրա ցույց է տալիս այնտեղ կայուն խաղաղություն և հանգստություն հաստատելու ցանկության բացակայությունը»,- ասել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունում:
  • Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան

    Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան

    28.10.2020| 21:27
    Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի (SOHR) տվյալների համաձայն` Թուրքիայի կառավարության կողմից ևս 300 սիրիացի վարձկաններ են հավաքագրվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում կռվելու համար, սակայն արդեն հավաքագրման դժվարություններ են առաջացել:
  • Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին

    Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին

    28.10.2020| 21:27
    ՌԴ Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման պարագլուխներ Ռագիմ Բայրամովին և Ռոման Ագաևին՝ հայտնում է «Baza» տելեգրամի ալիքը՝ նշելով, որ կասկածյալներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ:
  • ՀՀ ՊՆ-ն և ԱՀ ՊԲ-ն հայտարարությունը

    ՀՀ ՊՆ-ն և ԱՀ ՊԲ-ն հայտարարությունը

    28.10.2020| 21:26
    Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:
  • Լյուքսեմբուրգը 100 000 եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց

    Լյուքսեմբուրգը 100 000 եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց

    28.10.2020| 21:23
    Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար՝ հայտնում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ Թվիթերի էջը: